Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բուլդոզերի հետ «Բարի լույսի» հետևանքները

Բուլդոզերի հետ «Բարի լույսի» հետևանքները
23.10.2017 | 16:49

Իսրայելցի իրավապահները ձերբակալել են պաղեստինցու, որի համացանցային «Բարի լույս» գրառումը սխալմամբ թարգմանել են որպես «Հարձակվեք նրանց վրա», այս մասին հայտնում է «Հաարեցը»։


Հորդանանի արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերից մեկում աշխատող պաղեստինցի տղամարդը սոցցանցերից մեկի իր էջում բուլդոզերի դիմաց կանգնած լուսանկար է հրապարակել ու հավելյալ գրառմամբ բարի լույս մաղթել իր ընկերներին: Համակարգչային ծրագրի միջոցով տղամարդու գրառումը թարգմանած իսրայելցի իրավապահները սխալ են հասկացել և ձերբակալել են տղամարդուն: Նրանց կասկածներին նպաստել է բուլդոզերի պատկերը. շինարարական այս մեքենան բազմիցս օգտագործվել է տարբեր ահաբեկչական ակտերի ժամանակ: Ձերբակալությունից հետո իրավապահները հասկացել են իրենց սխալը և բաց թողել պաղեստինցուն: Հայտնվելով ազատության մեջ՝ նա արագ ջնջել իր խնդրահարույց գրառումը:

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ